Հայաստանի ազգային պատկերասրահում երկու ամիս ցուցադրվելու են Սալվադոր Դալիի ու Պաբլո Պիկասոյի աշխատանքները: Այս լուրը շրջանառվեց օրեր առաջ: Ավելի ուշ պարզվեցին որոշ մանրամասներ: Աշխատանքները Հայաստան են բերվելու Մոսկվայից՝ մասնավոր հավաքածուից: Նեկայացվելու է շուրջ 300 ստեղծագործություն: Նախագծի ղեկավարն է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, համակարգողը՝ Մարիամ Դավթյանը:
Հայտնի է նաև «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը. Աշխատանքները ազգային պատկերասրահում կցուցադրվեն մարտի 7–ից ապրիլի 26–ը։